
Կալասար
Հոկտեմբերի 17-ին (շաբաթ) ուղեւորվելու ենք սիրուն Վայոց ձոր՝ բարձրանալու Կալասար լեռը:
Երթուղին
Արշավի մասին
Ընկերնե՜՜՜ր ☀️ Հոկտեմբերի 17-ին (շաբաթ) ուղեւորվելու ենք սիրուն Վայոց ձոր՝ բարձրանալու Կալասար լեռը:

Արշավը սկսելու ենք Հերմոն գյուղից, որտեղից գարնանային չքնաղ տեսարանների ուղեկցությամբ հասնելու ենք լեռան գագաթ: Գագաթյից մեզ են բացվելու գեղատեսիլ Թեքսարի լեռնագագաթները:
Երթուղու երկարությունը՝ 10 կմ, Հարաբերական բարձրությունը՝ 550 մ։
🎒 Արշավի համար անհրաժեշտ է՝ ✅ Հարմարավետ հագուստ և կոշիկներ ✅ Թեթև մարսելի սնունդ (մեկօրյա) ✅ Առնվազն 1.5 լիտր ջուր ✅ Արեւապաշտպան միջոցներ ✅ Անձրեւապաշտպան միջոցներ :) ✅ Դժվարությունները հաղթահարելու պատրաստակամություն ✅ Լավ տրամադրություն 😊
💰 Արժեքը՝ 9000 դրամ, որն իր մեջ ներառում է՝ 🚐 Ուղեփոխադրում 🧭 Ուղեկցորդի ծառայություններ 🔥 Կազմակերպում 🏦 Վճարման տվյալներ՝ Քարտ՝ 4083 0900 1018 4235 (Ameria Bank, Tatul Sahakyan) 📍 Հանդիպման վայրը՝ Երիտասարդական մետրոյի այգի (Ձեռքեր արձանի մոտ) 🕖 Ժամը՝ 07:00 (խնդրում ենք չուշանալ ⏰) 📅 Գրանցման վերջնաժամկետ՝ հոկտեմբերի 16 (ուրբաթ), ժամը 12:00 📩 Գրիր մեր էջին կամ զանգահարիր՝ 077906677, 077549966 ‼️ Նրանք, ովքեր կչեղարկեն իրենց գրանցումը նշված ժամկետից հետո, պետք է վճարեն փաթեթի ամբողջ արժեքը։
Սիրով՝ #խարույկ🔥 #արի_խարույկ #արի_արշավ

Գլխավորը
Հարցեր ունե՞ք
Ամրագրեք տեղ՝ Կալասար
Պատմեք մի փոքր ձեր մասին, և մենք կկապվենք ձեզ հետ բոլոր մանրամասներով։

