Խարույկ

Արշավական ակումբ

0%
«Խարույկ» արշավական ակումբ
ԱՐԱՐԱՏ
Բոլոր արշավները
Հայկական լեռնաշխարհԲարդ

ԱՐԱՐԱՏ

22–26 հուլիսի, 2027 թ. 25–29 օգոստոսի, 2027 թ. 5 օր

Հայկական լեռնաշխարհի ամեմաբարձր գագաթը

Տևողություն5 օր
Առավ. բարձրություն5137 մ

Երթուղին

Արշավի մասին

Ընկերնե՜ր, Հուլիսի 22-26-ին և Օգոստոսի 25-29-ին միասին ուղևորվելու ենք դեպի ամենաԱրարատ, իրականացնելու մեր երազանքները։

ԱՐԱՐԱՏ

Օր 1. Երևանից վաղ առավոտյան մեկնելու ենք Բայազետ՝ անցնելով Վրաստանի և Թուրքիայի սահմանները։ Ճանապարհին այցելելու ենք Կարս քաղաք, տեսնելու ենք Կարսի ամրոցը և եկեղեցին։ Գիշերակացը հյուրանոցում։

Օր 2. Առավոտյան 07:00-ին ուղևորվելու ենք Արարատ լեռան ստորոտ՝ 2200 մ բարձրության վրա, և սկսելու ենք մեր վերելքը դեպի առաջին ճամբար՝ 3200 մ։ Գիշերակացը վրանատեղիում՝ 3200 մ։

ԱՐԱՐԱՏԱՐԱՐԱՏ

Օր 3. Նախաճաշից հետո քայլելու ենք դեպի 4200 մ բարձրության վրա գտնվող երկրորդ ճամբարը։ Ընթրելու ենք ու քնելու, որպեսզի կեսգիշերին սկսենք մեր վերելքը դեպի սպասված գագաթ։ Գիշերակացը 4200 մ վրանատեղիում։

Օր 4. Կեսգիշերին 01:00-02:00-ին սկսելու ենք վերելքը դեպի Արարատի փառահեղ գագաթ՝ 5137 մ։ Լուսաբացը գագաթին դիմավորելուց և գագաթը նշելուց հետո իջնելու ենք 4200 մ վրանատեղի։ Այստեղ մի քիչ հանգստանալուց հետո հավաքելու ենք մեր իրերն ու իջնելու 3200 մ վրանատեղի, ապա՝ լեռան ստորոտ՝ ավարտելով մեր արշավը։ Ստորոտից մեքենայով ուղևորվելու ենք Բայազետ՝ նշելու մեր վերելքը։ Գիշերակացը Բայազետում՝ հյուրանոցում։

ԱՐԱՐԱՏ

Օր 5. Առավոտյան նախաճաշից հետո հավաքելու ենք մեր իրերն ու ուղևորվելու Հայաստան։ Ճանապարհին այցելելու ենք պատմական Անի մայրաքաղաքը։ Գիշերակացը մեր տներում ;)

Կախված եղանակային պայմաններից՝ լեռան վրա կարող ենք անցկացնել ևս մեկ գիշեր, որը մասնակիցներից ավելորդ ծախսեր չի պահանջի։

Մինչև վերելքը մեր մասնակիցների հետ կունենանք հանդիպում, որտեղ կպատմենք 5000+ գագաթների համար անհրաժեշտ գույքի, ինչպես նաև ճիշտ նախապատրաստման մասին։ Կունենանք նաև մի քանի նախապատրաստական վերելք դեպի Արագած լեռ։

Արշավի համար անհրաժեշտ է՝ - Երկու ուսապարկ (15-20 լ և 60-70 լ) - 5000+ գագաթների համար նախատեսված ամուր տակերով ջրակայուն կոշիկներ - Արշավական ձեռնափայտեր - Թերմոհագուստ (շապիկ, տաբատներ) - Ֆլիսե շապիկ - Ջրակայուն տաբատներ, երկշերտ - Անձրևապաշտպան և քամեպաշտպան թիկնոցներ (дождевик, ветровка) - Հաստ ձմեռային բաճկոն (пуховик) - Զանգապաններ (գամաշ) - Ձմեռային ձեռնոցներ (2 զույգ) - Գլխարկ - Բաֆֆ - Քնապարկ (0 °C – -5 °C կոմֆորտ) - Թերմոս 1 լ - Անհատական դեղատուփ - Անհատական հիգիենայի պարագաներ - Գլխի լապտեր - Եվ ամենակարևորը՝ նպատակներին ու երազանքներին հասնելու մեծ կամք

Վերելքը բարեհաջող հաղթահարած մեր մասնակիցները կստանան հավաստագիր Խարույկ արշավային ակումբի կողմից։

Արժեքը՝ 750$

Գինը ներառում է՝ - Բոլոր տրանսպորտային ծախսերը ողջ արշավի ընթացքում - Ուղեկցորդների ծառայություններ (ինչպես հայ, այնպես էլ քուրդ) - Հյուրանոց (2 գիշեր) - Սնունդը արշավի ընթացքում՝ սարի վրա - Ձիերի վարձակալություն - Վրանների, կարիմատների, կատվիկների տրամադրումը - Այցելություն Անի և Կարս

Գինը չի ներառում՝ - Վիզայի արժեքը ՀՀ քաղաքացիների համար (15000 դր) - Սնունդը քաղաքներում

Գրանցվել կարող եք՝ գրելով մեր էջին կամ զանգահարելով 077 90 66 77, 077 54 99 66 հեռախոսահամարներով։

Գլխավորը

    ԲարդԲարդության մակարդակ

    Հարցեր ունե՞ք

    Ամրագրեք տեղ՝ ԱՐԱՐԱՏ

    Պատմեք մի փոքր ձեր մասին, և մենք կկապվենք ձեզ հետ բոլոր մանրամասներով։

    Սովորաբար պատասխանում ենք մի քանի ժամվա ընթացքում։Ձեր անունը, հեռախոսահամարը և էլ. փոստը կօգտագործենք միայն ձեր հայտի հարցով ձեզ հետ կապվելու համար։