
Արարատ
Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը։ 2027-ի ամռանը՝ երեք մեկնում՝ 5, 7-օրյա ծրագրերով։
Երթուղին
Արշավի մասին
ԱՐԱՐԱՏ ԼԵՌ | 5137 մ
Հուլիսի 22–26-ին և օգոստոսի 25–29-ին միասին ուղևորվելու ենք դեպի ամենայն Արարատ՝ իրականացնելու մեր երազանքները։
ԾՐԱԳԻՐ
Օր 1. Վաղ առավոտյան Երևանից մեկնում ենք Բայազետ՝ անցնելով Վրաստանի և Թուրքիայի սահմանները։ Ճանապարհին այցելում ենք Կարս՝ տեսնելու Կարսի ամրոցը և եկեղեցին։ Գիշերակաց՝ հյուրանոցում։
Օր 2. Առավոտյան 07:00-ին ուղևորվում ենք Արարատի ստորոտ (2200 մ) և սկսում վերելքը դեպի առաջին ճամբար (3200 մ)։ Գիշերակաց՝ վրանատեղիում, 3200 մ։
Օր 3. Նախաճաշից հետո քայլում ենք դեպի երկրորդ ճամբար (4200 մ)։ Ընթրում ենք և վաղ քնում, որպեսզի կեսգիշերին սկսենք վերելքը դեպի գագաթ։ Գիշերակաց՝ վրանատեղիում, 4200 մ։
Օր 4. Կեսգիշերին՝ 01:00–02:00-ին, սկսում ենք վերելքը դեպի Արարատի փառահեղ գագաթ (5137 մ)։ Լուսաբացը դիմավորում ենք գագաթին, ապա իջնում 4200 մ ճամբար։ Կարճ հանգստից հետո հավաքում ենք իրերը, իջնում 3200 մ ճամբար, ապա՝ լեռան ստորոտ՝ ավարտելով արշավը։ Ստորոտից մեքենայով ուղևորվում ենք Բայազետ՝ նշելու մեր վերելքը։ Գիշերակաց՝ Բայազետում, հյուրանոցում։
Օր 5. Նախաճաշից հետո ուղևորվում ենք Հայաստան։ Ճանապարհին այցելում ենք պատմական մայրաքաղաք Անի։ Գիշերակաց՝ մեր տներում։
Կախված եղանակային պայմաններից՝ լեռան վրա կարող ենք անցկացնել ևս մեկ գիշեր, որը մասնակիցներից լրացուցիչ ծախսեր չի պահանջի։
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Մինչև վերելքը մասնակիցների հետ կունենանք հանդիպում, որտեղ կպատմենք 5000+ մ գագաթների համար անհրաժեշտ գույքի և ճիշտ նախապատրաստման մասին։ Կկազմակերպենք նաև մի քանի նախապատրաստական վերելք դեպի Արագած։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՅՔ
Հանդերձանք
Երկու ուսապարկ (15–20 լ և 60–70 լ) 5000+ մ գագաթների համար նախատեսված ամուր տակերով ջրակայուն կոշիկներ Արշավական ձեռնափայտեր Զանգապաններ (գամաշներ)
Հագուստ
Թերմոհագուստ (շապիկ, տաբատ) Ֆլիսե շապիկ Երկշերտ ջրակայուն տաբատ Անձրևապաշտպան և քամեպաշտպան թիկնոցներ Հաստ ձմեռային բաճկոն (փափուկ) Ձմեռային ձեռնոցներ (2 զույգ) Գլխարկ Բաֆֆ
Այլ պարագաներ
Քնապարկ (կոմֆորտ՝ 0 °C-ից -5 °C) Թերմոս (1 լ) Գլխի լապտեր Անհատական դեղատուփ Անհատական հիգիենայի պարագաներ
Եվ ամենակարևորը՝ նպատակներին ու երազանքներին հասնելու մեծ կամք։
Վերելքը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները կստանան հավաստագիր «Խարույկ» արշավային ակումբի կողմից։
ԱՐԺԵՔԸ՝ 750 $
Գինը ներառում է
Բոլոր տրանսպորտային ծախսերը ողջ արշավի ընթացքում Ուղեկցորդների ծառայություններ (հայ և քուրդ) Հյուրանոց (2 գիշեր) Սնունդ լեռան վրա Ձիերի վարձակալություն Վրաններ, կարիմատներ և կատվիկներ Այցելություն Անի և Կարս
Գինը չի ներառում
Վիզայի արժեքը ՀՀ քաղաքացիների համար (15 000 դրամ) Սնունդը քաղաքներում
Գլխավորը
- Գագաթ՝ 5 165 մ
- Ընտրեք 5 կամ 7-օրյա ծրագիրը
- Երեք ամառային մեկնում
Արշավախմբային մակարդակ։ Պահանջվում է բարձր լեռներում վերելքների փորձ։
Հարցեր ունե՞ք
Ամրագրեք տեղ՝ Արարատ
Պատմեք մի փոքր ձեր մասին, և մենք կկապվենք ձեզ հետ բոլոր մանրամասներով։
Ավելին
Կարող է դուր գալ նաև

Թուրքիա
Սիս (Փոքր Արարատ)
Մասիսի փոքր եղբայրը։ 2026-ի սեպտեմբերին Խարույկի մարդուկը հասավ Սիսի գագաթին․ միացե՛ք հաջորդ վերելքին՝ 2027-ի ամռանը։
Քաջքարի լեռներ, Թուրքիա
Քաջքար
Պոնտական լեռների ամենաբարձր գագաթը՝ ալպյան լճեր, սառցադաշտեր և կանաչ հովիտներ։ 2027-ին՝ երեք մեկնում։
Արդաբիլ, Իրան
Սաբալան
Հսկա հրաբուխ հյուսիս-արևմտյան Իրանում՝ գագաթին խառնարանային լճով։ Մեկնումներ՝ 2027-ի հունիսին և սեպտեմբերին։