
Վերելք Քարկատար լեռ (2961մ)
Նոյեմբերի 8-ին (կիրակի) բարձրանալու ենք Քարկատար լեռը՝ Քարկատարի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը (2961մ):
Երթուղին
Արշավի մասին
Նոյեմբերի 8-ին (կիրակի) բարձրանալու ենք Քարկատար լեռը՝ Քարկատարի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը (2961մ): Գագաթից մեզ են բացվելու չքնաղ տեսարաններ դեպի Գեղամա, Վարդենիսի, Թեքսարի լեռնաշղթաներ և Արարատ լեռ: Երթուղու մասին Արշավը սկսելու ենք Հորս գյուղից։ Քայլարշավի երկարությունը 19 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1200 մետր։

Արշավի համար անհրաժեշտ է Հարմարավետ և տաք հագուստ Երկու անգամյա թեթև մարսելի սնունդ Ամենաքիչը 1,5 լիտր ջուր Արևային և տաք գլխարկներ Անձրևապաշտպան (дождевик) Դժվարություններ հաղթահարելու պատրաստակամություն Լավ տրամադրություն

Արժեքը 10000 դրամ, որն իր մեջ ներառում է ուղեփոխադրումը, ուղեկցորդի ծառայությունները և արշավի կազմակերպումը։ Վճարում Հ/Հ՝ 1570092095430900 Ameria Bank (Tatul Sahakyan IE) Քարտի համար՝ 4083 0900 1018 4235 Ameria Bank (Tatul Sahakyan) Հանդիպում Երիտասարդական մետրոյի այգում (Ձեռքեր արձանի մոտ), ժամը 06:00։ Խնդրում ենք չուշանալ։ Գրանցում Գրանցվել կամ չեղարկել մասնակցությունը կարող եք մինչև նոյեմբերի 7-ը (շաբաթ) 12:00-ն՝ գրելով մեր էջին կամ զանգահարելով +37477549966, +37477906677: Դե մինչ հանդիպու՜մ 🌞🍁

Գլխավորը
Լուսանկարներ մեր արշավներից
Հարցեր ունե՞ք
Ամրագրեք տեղ՝ Վերելք Քարկատար լեռ (2961մ)
Պատմեք մի փոքր ձեր մասին, և մենք կկապվենք ձեզ հետ բոլոր մանրամասներով։