
Գեղամա լեռներ, 7 գագաթ
Գնում ենք Գեղամա լեռներ՝ բարձրանալու 7 գագաթ, որոնք բոլորը 3000 մետրից բարձր են⛰️
Երթուղին
Արշավի մասին
Հոկտեմբերի 25-ին (կիրակի) գնում ենք Գեղամա լեռներ՝ բարձրանալու 7 գագաթ, որոնք բոլորը 3000 մետրից բարձր են⛰️

Երևանից կուղևորվենք Ծովասար գյուղ, որտեղից ամենագնացներով կհասնենք Ոչխարաթումբ լեռան ստորոտ և կսկսենք քայլարշավը։ Հերթով կբարձրանանք Ոչխարաթումբ, Գեղասար (Փոքր Սպիտակասար), Ուղտուպար, Ուղտուսար, Մանկունք, Ծաղկավետ և Վրանատակ լեռնագագաթները։
🔥🥔 Իսկ արշավի վերջում կազմակերպելու ենք կարտոֆիլի փուռ՝ երկար օրվանից հետո տաք ու համեղ ավարտի համար։
Երթուղու երկարությունը՝ 26 կմ, Հարաբերական բարձրությունը՝ 1300 մ։ ‼️ Արշավը երկար է և բարձրլեռնային, անհրաժեշտ է լավ ֆիզիկական պատրաստվածություն։ —————————————— 🎒 Արշավի համար անհրաժեշտ է՝ ☑ Հարմարավետ և տաք հագուստ, արշավային կոշիկներ ☑ Տաք գլխարկ և ձեռնոցներ ☑ Թեթև մարսելի սնունդ (երկու անգամյա) ☑ Առնվազն 2 լիտր ջուր ☑ Արեւապաշտպան միջոցներ ☑ Անձրեւապաշտպան միջոցներ :) ☑ Դժվարությունները հաղթահարելու պատրաստակամություն ☑ Լավ տրամադրություն 😊 —————————————— 💰 Արժեքը՝ 12000 դրամ, որն իր մեջ ներառում է՝ 🚐 Ուղեփոխադրում 🚙 Ամենագնացներ 🧭 Ուղեկցորդի ծառայություններ 🔥 Կազմակերպում 🏦 Վճարման տվյալներ՝ Քարտ՝ 4083 0900 1018 4235 (Ameria Bank, Tatul Sahakyan) —————————————— 📍 Հանդիպման վայրը՝ Երիտասարդական մետրոյի այգի (Ձեռքեր արձանի մոտ) 🕖 Ժամը՝ 05:00 (խնդրում ենք չուշանալ ⏰) 📅 Գրանցման վերջնաժամկետ՝ հոկտեմբերի 24 (շաբաթ), ժամը 12:00 📩 Գրիր մեր էջին կամ զանգահարիր՝ 077906677, 077549966 ‼️ Նրանք, ովքեր կչեղարկեն իրենց գրանցումը նշված ժամկետից հետո, պետք է վճարեն փաթեթի ամբողջ արժեքը։

Գլխավորը
Հարցեր ունե՞ք
Ամրագրեք տեղ՝ Գեղամա լեռներ, 7 գագաթ
Պատմեք մի փոքր ձեր մասին, և մենք կկապվենք ձեզ հետ բոլոր մանրամասներով։
Ավելին
